Հարցերի դեպքում զանգահարեք +374 (60) 755 756

ՄԵՆՔ ՀԵՇՏԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Օնլայն դասընթացներ կազմակերպելը հեշտ է, արագ և մատչելի

Ծրագրի Մասին

Թրեյնիքսը Հայաստանում ամենառաջադեմ առցանց ուսուցման համակարգն է։ Այն հեշտ է կառավարելը, իսկ ուսուցումը արագ է և մատչելի։

Ուսուցում՝ անկախ վայրից և ժամից

Օնլայն ուսուցումը հարմարավետ է։ Թույլ տվեք աշխատակիցներին սովորել, երբ նրանք ծանրաբեռնված չեն։ Վերացրեք հեռավորության խոչընդոտները մարզերի մասնաճյուղերի աշխատակիցների համար։ Վիդեո և ձայնային հավելումներով դարձրեք Ձեր դասընթացներն ավելի մատչելի, իսկ ուսման պրոցեսը՝ արագ։ Հավատացեք՝ Ձեր աշխատակիցներին դուր կգան մեր համակարգի պարզ, գեղեցիկ ինտերֆեյսը և արագ ու անխափան աշխատանքը։

Դասընթացների պատմություն

Իսկ Դուք հիշո՞մ եք՝ երբ է Արամն անցել հաճախորդների սպասարկման դասընթացը։ Իսկ ինչպե՞ս է Աննայի առաջընթացը։ Ամեն ինչ ավելի հեշտ է մեզ հետ։ Մենք գիտենք աշխատակիցները երբ են մասնակցել դասընթացներին թե՛ առցանց, թե՛ համակարգից դուրս, գիտենք նրանց առաջադիմությունը։ Իսկ կրկնվող դասընթացները կնշանակենք աշխատակիցներին ավտոմատ՝ Ձեր նշած ժամանակահատվածը լրանալուց հետո։

Հաշվետվություններ

Ինչքա՞ն ժամանակ եք ծախսում հաշվետվություններ կազմելու համար։ Իսկ մեր օգտագործողները ծախսում են մի քանի վայրկյան։ Կարծում ե՞ք Ձեր հաշվետվությունները փոփոխվում են և տարբերվում են հիմնականներից։ Հոգ չէ․ մեր համակարգում կարող եք ձևափոխել հաշվետվությունները Ձեր պահանջներին համապատասխան, իսկ դժվարանալու դեպքում մեր աշխատակիցները դա կանեն Ձեր փոխարեն։

Հեշտ Կառավարում

Աշխատակիցներին խմբավորեք ըստ մասնագիտության, դեպարտամենտի կամ ցանկացած այլ ձևով և հանձնարարեք դասընթացներն ընդամենը մեկ քայլով։

Հարցումներ և Կարծիքներ

Օգտագործեք հարցումներ։ Միշտ ստացեք կարծիք աշխատակիցներից դասընթացի նյութի վերաբերյալ։ Մեր Հարցումների մոդուլն ինտեգրված է հենց դասընթացի մեջ։

Հարուստ Բովանդակություն

Ստեղծագործեք։ Դասընթացներում օգտագործեք վիդեոներ, ավելացրեք ձայնային ուղեկցում, օգտագործեք նկարներ և անիմացիաներ։ Այս ամենը հեշտ է մեզ հետ։

Ավտոմատ Ծանուցումներ

Դուք արեք Ձեր գործը և մի անհանգստացեք աշխատակիցներին տեղեկացնելու մասին․ մեր ավտոմատ ծանուցումների համակարգը կտեղեկացնի աշխատակիցներին բոլոր կարևոր իրադարձությունների մասին։

Բազմալեզու ինտերֆեյս

Մենք բոլորս տարբեր ենք։ Մեր համակարգը նախատեսված է ցանկացած օգտագործողի համար՝ անկախ օգտագործողի լեզուների իմացությունից և հարմարվում է բոլորի անհատական նախասիրություններին։

Միշտ հասանելի

Մեզ հետ աշխատելը հեշտ է։ Մեր ուրախ և պրոֆեսիոնալ աշխատակիցները ժպտալով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին շաբաթը 7 օր, օրը 24 ժամ։ Վստահեցնում ենք՝ Դուք չեք ունենա ոչ մի չլուծված խնդիր։

6,000+

Ընկերություն

72,000+

Աշխատակից

1,500,000

Ավարտված դասընթաց

Գին

Համակարգի գինը ներկայացված է ամսական և հաշվարկվում է ըստ ակտիվ աշխատակիցների քանակի։ Վճարումը կատարվում է ամսական կամ տարեկան։

150,000֏

Մինչև 400 աշխատակից

300,000֏

Մինչև 1,000 աշխատակից

Խոսե՞նք

1,000 և ավել աշխատակից

Մեր հաճախորդները

Թրեյնիքսն աշխատում է Միացյալ Նահանգների և Հայաստանի ավելի քան 6,000 ընկերությունում։ Մենք հպարտ ենք մեր հաճախորդներով

VTB Armenia
ASHIB
EarlyOne

Հաճախակի տրվող հարցեր

Մենք առանձնացրել ենք հաճախակի տրվող հարցերը և մի փոքր պարզաբանել դրանք։ Եթե Ձեր հարցի պատասխանը չկա ներքևում, կամ եթե նույնիսկ կա, գրեք մեզ․ մենք միշտ ուրախ ենք խոսել Ձեզ հետ։

անվտանգություն

Ապահո՞վ է արդյոք Թրեյնիքսը։

Անվտանգությունը մեր ամենառաջնային խնդիրն է։ Համակարգը ստեղծվել է 2009 թվականին, և այս տարիների ընթացքում մենք շարունակաբար կատարելագործել ենք անվտանգության համակարգերը՝ ապահովելով համակարգի անխափան աշխատանքը ավելի քան 8 տարի։ Մենք անընդհատ նորացրել ենք համակարգի տեխնոլոգիական հիմքը։ Մենք ոլորտում առաջիններից էինք, որ անցում կատարեցինք Microsoft Azure ամպային համակարգի, որը համարվում է աշխարհում ամենապահով և անխափան ամպային համակարգերից մեկը։

Անվտանգության նորագույն ստանդարտների և բարձրակարգ ծրագրավորողների աշխատանքի արդյունքում մենք ստեղծել ենք համակարգ, որն օգտագործվում է ավելի քան վեց հազար ամերիկյան ընկերությունում։

կարգավորումներ

Ինչպե՞ս հանձնարարել դասընթացը կամ թեստը աշխատակցին։

Դասընթացների հանձնարարումը, ինչպես նաև համակարգի այլ հնարավորություններ կարելի է իրականացնել յուրաքանչյուր աշխակցի համար, բոլոր աշխատակիցների համար կամ ըստ խմբերի՝ դեպարտամենտների, մասնաճյուղերի, պաշտոնների և այլն․․․

դասընթացներ

Ինչպիսի՞ նյութեր կարելի է օգտագործել դասընթացներում։

Կարող եք օգտագործել գրեթե բոլոր հայտնի ֆորմատները՝ վիդեոներ, նկարներ, անիմացիաներ, աուդիո ֆայլեր, Microsoft Power Point, PDF և այլն։ Մեր մենեջերները մեծ սիրով Ձեզ կներկայացնեն մատչելի, արագ և ուսուցանող նյութեր պատրաստելու մեր լավագույն փորձը։

դասընթացներ

Կնշե՞ք ինչ դասընթացներ կարելի է անցկացնել։

Համակարգը թույլ է տալիս անցկացնել անհատական կամ խմբակային դասընթացներ։ Ընդ որում վերջինի ժամանակ դասընթացավարը կարող է տպել հարցաթերթիկները և թեստերի արդյունքները մուտքագրել համակարգ։

Մենք հավատում ենք, որ շատ կարևոր է նաև հետևել աշխտակիցների՝ համակարգից դուրս անցած դասընթացները։ Այդ նպատակով մենք ստեղծեցինք Արտաքին դասընթացներ մոդուլը, որը թույլ է տալիս համակարգում ավելացնել այլ մեթոդներով ստացած դասընթացների արդյունքները։

վկայականներ

Կարո՞ղ եմ տպել վկայականներ։

Այո։ Համակարգը թույլ է տալիս ադմինիստրատորներին և աշխատակիցներին տպել ավարտական վկայականներ։ Վկայականների տեսքը և բովանդակությունը փոփոխվող է և հնարավոր է համապատասխանեցնել Ձեր ընկերության պահանջներին։

հաշվետվություններ

Ինչպիսի՞ հաշվետվություններ կարելի է ստանալ։

Մենք առաջարկում ենք բավականին ճկուն հաշվետվություններ, որոնք կարելի է աշխատեցնել բոլորի կամ ընտրված խմբերի համար՝ մասնագիտությունների, դեպարտամենտների և այլն․․․ Մենք նաև հասկանում ենք, որ ընկերություններն ու պրոցեսները տարբեր են, ուստի ստեղծեցինք հաշվետվությունների ստեղծման և փոփոխման մոդուլ, որը թույլ է տալիս ստանալ Ձեր նախընտրած հաշվետվությունը մի քանի վայրկյանի ընթացքում։

Կապ

Մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր բոլոր զանգերին և նամակներին։

Հեռախոս

+374 (60) 755 756

Հասցե

Հակոբ Հակոբյան 3, Մերգելյան Կլաստեր,
Երևան 0031

Էլ. Փոստ

barev@trainics.com